Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Հղիություն. 11-րդ շաբաթ. tsnndatun.am

Հղիություն. 11-րդ շաբաթ. tsnndatun.am

11-րդ շաբաթում բժիշկը կնշանակի հղիության ՈՒՁ-սկրինինգ: Հղիության առաջին սկրինինգը նշանակվում է, որպեսզի հայտնաբերվեն պտղի զարգացման հնարավոր դեֆեկտները: Անհանգստանալ պետք չէ, պետք է լավատես լինել: ՈՒՁՀ բժիշկը  կարող է հայտնել նաև երեխայի սեռը: Այս ժամկետում, դա, իհարկե՛, բացառություն է, բայց գուցե Ձեզ հաջողությունը ժպտա և Դուք առաջին եռամսյակի սկրինինգի ժամանակ կիմանաք՝ տղա՞, թե՞ աղջիկ է լույս աշխարհ գալու:

Պտղի զարգացումը

Երեխայի քաշը մոտավորապես 7 գրամ է, նա արդեն շարժվում է, բայց մայրը դեռևս չի զգում այդ շարժումը: Ամրանում է երեխայի պարանոցը, և երեխան արդեն կարող է բարձրացնել գլուխը: Դիաֆրագմայի ձևավորման գործընթացը կարող է ուղեկցվել զկրտոցներով: Աճում և զարգանում է լյարդը, հենց նա է այժմ իրականացնում ամբողջ արյունաստեղծ ֆունկցիան: Երեխայի արյունը դեռ տարբերվում է մեծահասակի արյունից. այնտեղ միայն արյան կարմիր գնդիկներ են (էրիթրոցիտներ): Երեխայի տեսքն ավելի համաչափ է, չնայած նրա ձեռքերը դեռ երկար են ոտքերից:

Մոր վիճակը

Առաջին եռամսյակի վերջում ապագա մոր նյութափոխանակությունն ակտիվանում է գրեթե 1/4 անգամ: Մոր օրգանիզմին անհրաժեշտ են ավելի շատ սննդային նյութեր, քան մինչև հղիությունը, և ավելի շատ հեղուկ, քանի որ շրջանառվող արյան ծավալը նույնպես բավականին մեծանում է: Հղիության հորմոններն, ինչպես նախկինում, ազդում են մարսողության վրա և դանդաղեցնում այն: Դրա պատճառով կարող է փորկապություն լինել: Քաշի նորմալ աճն առայժմ աննշան է: Տոքսիկոզը և այրոցը բացասաբար են ազդում ախորժակի վրա: Հորմոնների ավելցուկի պատճառով լնդերը կարող են շատ զգայուն դառնալ և արյունահոսել: Ատամնաբույժը կօգնի պայքարել այդ խնդրի դեմ:

Խորհուրդ է տրվում շաբաթն ամենաքիչը մեկ անգամ ուտել ծովամթերք, քանի որ դա Օմեգա-3-ի անփոխարինելի աղբյուր է: Իհարկե՛, ոչ բոլոր ծովամթերքներն են հավասարապես օգտակար, պետք է հրաժարվել ջերմային մշակում չանցած ձուկ: Պետք է խուսափել ցանկացած մթերքից, որը կարող է պարունակել միկրոօրգանիզմներ կամ պարազիտներ՝ ոչ պաստերիզացված կաթնաշոռ, հում ձու, կիսաեփ միս և այլն: Վիտամինների ընդունման համար ցանկալի է խորհրդակցել բժշկի հետ: Հղիներին առավելապես օգտակար են երկաթ, կալցիում, ֆոլաթթու և բետա-կարոտին պարունակող պատրաստուկներ:

Ի՞նչ անել

Անցնել առաջին պրենատալ սկրինինգը: Առաջին պրենատալ սկրինինգի կարևոր դերը կրկնակի թեսթի միջոցով պտղի հնարավոր զարգացման արատները հայտնաբերելն է:

Սկզբնաղբյուր. tsnndatun.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ